Benefit փաթեթները ՀՀ-յում

The Benefit > The Benefit Armenia > Benefit փաթեթները ՀՀ-յում

Ամենաթարմ տենդենցները հուշում են, որ այսօր միայն աշխատակցի լավ վարձատրությունը բավարար չէ գրավիչ աշխատատեղ լինելու համար։ Նույնքան կարևորվում են նաև աշխատանքային մթնոլորտն ու կառավարման ոճը, և իհարկե, աշխատակիցներին տրվող արտոնությունների փաթեթը։ Վերջերս The Benefit ընկերության թիմի կողմից կազմակերպվել էր արտոնությունների փաթեթների մասին հետազոտություն, որը նպատակ ուներ բացահայտելու Հայաստանյան շուկայի տենդենցները: Հարցմանը մասնակցել են տարբեր ոլորտների և մեծության ընկերությունների ՄՌԿ մասնագետներ ու թոփ ղեկավարներ: Արդյունքների վերլուծության միջոցով պարզ դարձավ, որ մեծամասնություն են կազմում մինչև 50 աշխատակից ունեցող ընկերությունները:

Առաջնային փորձեցինք դուրս բերել արտոնությունների փաթեթների կարևորությունը մարդկային կապիտալի կառավարման մեջ: Արդյունքում այս հարցն ունի միանշանակ կարևորություն աշխատակազմի մոտիվացիայի և պահպանման համար: Հարցվածների 52%-ը շատ են կարևորում բենեֆիթները, 27%-ը կարծում են, որ սա կարևոր դեր ունի ընկերությունում, իսկ 21%-ն ունի չեզոք վերաբերմունք արտոնությունների փաթեթների վերաբերյալ:

Հավելենք, որ կարևորության գնահատման սանդղակում բացասական գնահատման ոչ մի տվյալ չի հավաքագրվել: Սա փաստում է բենեֆիթային փաթեթների անհրաժեշտությունը՝ կարևորելով թիմի մոտիվացվածությունն ու որպես աշխատատեղ բիզնեսի մրցունակությունը: Ժամանակակից աշխարհը շարժվում է ղեկավարման այն տրամաբանությամբ, որ աշխատակիցների առավելագույն հարմարավետությունը բերում է վերիջիններիս արդյունավետության և բիզնեսի աճի: Ղեկավարներն այժմ նախընտրում են գումար ծախսել թիմի մնայունության, քան հավաքագրման համար:

Հաջորդիվ դուրս է բերվել ՀՀ-յում ամենատարածված արտոնությունները, որոնք կարծես թե արդեն դարձել են թիմերի արդյունավետ աշխատանքի պահանջը: 81% ցուցանիշներով ամենատարածված բենեֆիթ է համարվում Teambuilding-ները` թիմային խաղեր, հավաքներ, երեկույթներ, սոցիալական միջոցառումներ: Կարող ենք եզրակացնել, որ ընկերության համար առաջնահերթ կարևորվում է ԹԻՄ արժեքը:

73% տարածված է առողջության ապահովագրությունը որպես արտոնություն, իսկ 70%՝ դասընթացներները: Այսպիսով, թիմային լինելուց հետո կազմակերպության կողմից կարևորվում է աշխատակիցների առողջությունն ու զարգացումը: Հավելենք նաև, որ 48%-ը, առողջության պահպանմանն ուղղված, տրամադրում է նաև մարզասրահների անդամակցություն, իսկ 18%-ը՝ նաև մերսում: Կարևորելով էներգիայի պաշարների թարմացումն ու առողջ սնունդը, ընկերությունները նաև տրամադրում են սնունդ՝ 30% տարածվածությամբ:

Աշխատակիցների դրական հուզական վիճակը ապահովելու համար գործատուների 64%-ը սիրում է տարբեր առիթներին անակնկալներ նվիրել աշխատակիցներին: Հաճախ դրանք բրենդավրված իրեր են աշխատակիցների ծննդյան, աշխատանքի հոբելյանական տոներին կամ մասնագիտական միջազգային օրերին նվիրված։

Շուկայում, բացի տարածված արտոնություններից, կազմակերպություններն առաջարկում են հետաքրքիր ու գրավիչ առաջարկներ ևս, օրինակ, անսահմանափակ բացակայության օրեր ու հայրական արձակուրդ, օտար լեզվի դասեր, միջազգային կոնֆերանսներ ու սերտիֆիկավորում, խաղային հրապարակներ, բոնուսներ ու բաժնեմասեր:

Այս ամենը միտված է թիմի աշխատակիցների գնահատմանը, վերջիններիս ներգրավածությանն և արդյունավետության զարգացմանը: Ներկա բիզնես ռազմավարություններում առանցքային է համարվում մարդկային կապիտալը, իսկ տաղանդների հանդեպ հոգատարությունը տված արդյունքների և զարգացման համար կազմակերպությունների գնահատանքն է:

Ի տարբերություն այլ ոլորտների, ՏՏ ոլորտում կա ակնհայտ կարևորում, իսկ այս երևույթի հանրայնացումը կօգնի տարածել այս մշակույթը նաև այլ ոլորտներում։