• Phone: +374 44 434 464
  • Email: team@thebenefit.am

Benefit Փաթեթները Հայաստանում. Մաս 2

The Benefit > The Benefit Armenia News > Benefit Փաթեթները Հայաստանում. Մաս 2

The Benefit ընկերությունը շարունակելով Հայաստանում արտոնությունների փաթեթների վերաբերյալ իր հետազոտությունները, ներկայացնում է ՄՌԿ մասնագետներ-բենեֆիթային փաթեթներ կապը: Ուսումնասիրվել է փաթեթների ադմինիստրատիվ աշխատանքները, բարելավման պլաններն ու որքանով են մասնագետները սիրում աշխատանքի այս հատվածը:

Արդյունքներից ակնհայտ է, որ.

  • ՄՌԿ մասնագետները սիրում են աշխատանքի այս հատվածը, չնայած մեծ մասը հավելյալ օգնության կարիք ունի,
  • Աշխատանքներում ամենամեծ մասը զբաղեցնում է թիմային հավաքների, teambuilding-ների կազմակերպումը, հետո նոր բենեֆիթային փաթեթների առօրյա ադմինիստրացիան, նվերների ու սննդի պատվերները:
  • Մասնագետների 50%-ը կարիք ունի բենեֆիթային փաթեթների բարելավման:

Այսպիսով, ակնհայտ է, որ Թոփ ղեկավարների և ՄՌԿ մասնագետների շրջանում բենեֆիթային փաթեթների արդիականությունը կարևոր է ընկերության զարգացման համար: Մասնակիցները նաև նշել են այն դժվարությունները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ բենեֆիթների կառավարման ընթացքում: Դրանցից առանձնացվել են հետևյալները.

  • Ֆինանսների սղություն
  • Նոր բենեֆիթների գաղափարների պակաս
  • Թոփ ղեկավարների կողմից այս թեմայի անտեսում
  • Ադմինիստրացիայի հետ կապված խնդիրներ
  • Թիմի չգնահատում
  • Վճարովի բացակայության օրերի սղություն

Չնայած խնդրի արդիականությանը, բիզնեսի պլանավորման համար հարկ է հաշվի առնել.

  • Օպտիմալ բյուջետավորումը,
  • Թիմի ու ոլորտի մրցունակությանը համապատասխան բենեֆիթների ընտրությունը,
  • Բենեֆիթների ռազմավարական առաջխաղացումը՝ մարկետինգային արշավները, թիմի զարգացման հետ փաթեթի օպտիմալացումն ու փոփոխությունները,
  • Բիզնեսի զարգացման ամեն փուլի խնդիրներին համապատասխան բենեֆիթների ընտրությունը:

Ինչ դժվարություններ էլ որ լինեն աշխատանքների իրականացման ժամանակ, թիմին նվիրած հոգատարությունը միայն խթանում է բիզնեսի զարգացումը, կրճատում մրցունակ կադրերի արտահոսքն ու կառուցում մոտիվացված աշխատակազմ: