• Phone: +374 44 434 464
  • Email: team@thebenefit.am

5 հայկական HR օգնականները

The Benefit > Employee Benefits > 5 հայկական HR օգնականները

Հայաստանում տաղանդավոր գաղափարներից շատերն ուղղված են HR մասնագետների աշխատանքի թեթևացմանն ու ժամանակի խնայմանը: Եկեք խոսե՛նք 5 հետաքրքիր HR գործիքների մասին, որոնք ստեղծված են հենց Հայաստանում, հասանելի են ու կարող են զգալի թեթևացնել ու օպտիմալացնել աշխատանքդ: 

  1. LuckyCarrot. Lucky Carrot-ը աշխատակիցների ներգրավվածության, գնահատման և պարգևատրման HR հարթակ է։Ամեն ամիս աշխատակիցները ստանում են վիրտուալ գազարներ և միմյանց գազարներ ուղարկելով շնորհակալություն են հայտնում իրար օգնելու կամ լավ աշխատանքի համար՝ նշելով ընկերության արժեքներից մեկը և շնորհակալություն հայտնելու պատճառը։ Կուտակած վիրտուալ գազարները կարող են փոխանակել մի շարք խանութների և ժամանցային նվեր քարտերի հետ։ Lucky Carrot-ը նաև հնարավորություն է տալիս պարբերական հարցումների միջոցով կատարել խորը վերլուծություն աշխատակիցների խնդիրների ու անհանգստությունների մասին՝ այսպիսով չափելով աշխատակիցների ներգրավվածության աստիճանը։

2. The Benefit. Իսկ ի՞նչ է The Benefit-ը: Թիմը միավորել է բոլոր բենեֆիթային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ հեշտացնելով ՄՌԿ մասնագետների աշխատանքը: The Benefit- ի միջոցով հնարավոր է ոչ միայն կառուցել ամենահետաքրքիր բենեֆիթային փաթեթն, այլև ունենալ փաթեթի ադիմինիստրացիա, վելուծություն և առաջխաղացում: Հավելենք, որ առանձին կցված մասնագետները կօգնեն Ձեր անձնակազմին ևս՝ բենեֆիթային ծառայություններից օգտվելու ուղղորդման համար: 

Իսկ ի՞նչ եք վճարելու Ձեր WOW նոր բենեֆիթներն ունենալու համար: Փաթեթների կառուցումն ու սերվիսների առաջարկումը լիովին ԱՆՎՃԱՐ է: Այսպիսով, եթե քեզ պետք է ստեղծել, ընդլայնել բենեֆիթային փաթեթը կամ փոխել ծառայություն մատուցող ընկերությունը՝ դիմի՛ր մեզ: 

3. Meettal. Meettal-ի թիմը կօգնի քեզ գտնել և աշխատանքի ընդունել պրոֆեսիոնալ տաղանդներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից: Առաջատար հավաքագրման մասնագետների թիմը զարգացրել է համագործակցության մի քանի ֆորմատներ՝ առանձին հաստիքների շրջանակում կամ ամսական համագործակցության ձևով: Հավելենք, որ Meettal-ին կարող եք դիմել նաև Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղ ստեղծելիս. ամեն ինչ կազմակերպվում է Meettal-ի հետ արագ ու հեշտ՝ խուսափելով տեղական շուկայի տարաբնույթ առանձնահատկությունների հետ բախումից: 

4. Staff.am. Այո, այո, Դժվար է պատկերացնել HR օգնականների շարքն առանց staff.am-ի: Բազմաթիվ ծառայություններից բաց կթողնենք առաջատար աշխատանքի հրապարակման հարթակ լինելն ու կանցնենք մյուս ծառայություններին: Նախ, staff.am-ը տրամադրում է արհեստական բանականությամբ աշխատող թեկնածուների կառավարման համակարգ (HireBee), որով կարող եք կառավարել թեկնածուների հավաքագրումը սքրինինգի, սորսինգի և մի շարք այլ գործիքների միջոցով, անմիջապես կապ հաստատել թեկնածուների հետ ուղիղ նամակագրության շնորհիվ, և, իհարկե, տեսնել այս ողջ գործընթացի վիճակագրական վերլուծությունը։ Ի դեպ, համակարգն ինտեգրված է LinkedIn, Github, HeadHunter Group ու այլ համակարգերի հետ։ Եվ արդեն մի շարք առաջատար հայկական և ԱՊՀ տարածքի ընկերություններ ամբողջությամբ կառավարում են ռեքրութմենթի գործընթացը HireBee համակարգի միջոցով։

Բացի այս, թիմն իրականացնում է գործատուի բրենդի առաջխաղացում՝ ընկերության մշակույթն ու լավագույն ընթացակարգերը որպես օրինակ ներկայացնելով բոլորին: Արդյունքում ունենում եք կազմակերպված աշխատանք ու խնայած ժամանակ:

5. Himnark.am. Իսկ ահա այս գործիքը կօգնի խառը-խուռը աշխատավարձի հաշվարկներում և վճարումներում, պայմանագրեր կազմելիս, օրենսդրական փոփոխությունների կարգավորման և այլ ադմինիստրատիվ պարտականությունների ժամանակ: Հիմնարկ Մարդիկը նվազեցնում է կադրային գրագրությունը, վճարման, հարկային հաշվետվությունների գեներացման վրա ծախսվող ժամանակը։ Այսպես խնայում եք ժամանակ ու ֆինանսներ, ազատվում փաստաթղթային կույտերից ու ադմինիստրատիվ ձանձրալի աշխատանքից, իսկ առաջարկվող գինը կարող եք տեղում հաշվարկել Himnark.am-ի հաշվիչով: Ի դեպ, թիմը թողարկում է նաև աշխատակազմի համար մոբայլ հավելված՝ գործընթացներին հարմար ու արագ հասանելի լինելու համար: 

Եկեք օգտագործե՛նք հայկական արտադրանքը, որի դեպքում հնարավորություն ունենք անմիջապես կապ հաստատել ընկերության հետ, ունենալ առցանց հանդիպումներ, հղել մեր առաջարկներն ու դիտարկումները: