• Phone: +374 44 434 464
  • Email: team@thebenefit.am

#ՄՆԱՏԱՆԸ 8 հետաքրքիր Benefit

The Benefit > The Benefit Armenia News > #ՄՆԱՏԱՆԸ 8 հետաքրքիր Benefit

Այս խառը ժամանակներում աշխատակիցների մոտիվացվածությունն ու ներգրավածությունն առավել կարևոր են դարձել բիզնեսի պահպանման և աշխատանքների իրականացման համար։ Հենց այս #ՄՆԱՏԱՆԸ ժամանակաշրջանի համար առաջարկում եմ Benefit ների մի քանի հին ու նոր տարբերակներ ավելացնել Ձեր արտոնությունների ցուցակին։ Այսպիսով 8 հղում, որ կարող ես տրամադրել քո թիմին։

1․ masterclass.com -ը վարպետության դասերի հարթակ է ոլորտի առաջատարների կողմից։ Դասերն ուղղված են ավելի ընդհանուր զարգացվածությանը, քան նեղ մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը։ Anna Wintour, Christina Aguilera, Gordon Ramsay, Margaret Atwood, Marc Jacobs, Natalie Portman, Serena Williams և այլք․ լավ միջոց կարիերայի հետաքրքիր ուղիների հետ ծանոթանալու և աշխատանքից ցրվելու համար։

2.Mimo bike-ն ու Yerevan Ride-ն առաջարկում են հեծանիվների օնլայն վարձույթ։ Առավոտյան հեծանվավազքը իդեալական տարբերակ է մարզասրահի փոխարինման համար։ Yerevan Ride-ն ունի նաև կորպորատիվ առաջարկներ։ Կազմակերպեք հեռավորությունների կամ այլ մրցույթ կամ վարձույթի փոխհատուցում՝ խրախուսելով չհրաժարվել մարզական զբաղմունքներից։ Առողջ benefit է, չէ՞:

3. linguatrip.com -ն առաջարկում է օնլայն անգլերեն դասընթացներ, որը կօգնի լեզվական հմտությունների զարգացմանը։ Ի դեպ, լեզու սովորելը, գաղտնիք չէ, որ ուղեղի մարզանք է նաև, և կարող է օգնել բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

4․ Պատվիրեք հարմարավետ hoodie-ներ՝ ցույց տալով Ձեր հոգատարությունը։ Տան հագուստն այս օրերին լավ հնարավորություն է ևս մեկ անգամ հիշեցնելու թիմի մասին և օնլայն հանդիպումներին ներկայանալու կորպորատիվ հագուստով։

5․ Առաջարկե՛ք netflix.com-ի բաժանորդագրություն՝ հետաշխատանքային երեկոներն առավել հետաքրքիր դարձնելու համար։

6․ onlinegym4me.com-ն առաջարկում է օնլայն մարզումներ։ Սա ևս լավ տարբերակ է մարզական կեցվածքը պահպանելու համար։

7․ linkedin.com learningwww.udemy.com, coursera.org -ին կարծում եմ ծանոթ եք։ Խրախուսեք աշխատակիցներին տանը մնալու ժամանակն օգտագործել նաև մասնագիտական հմտությունների զարգացման համար։ Կայքերն ու աղբյուրները շատ-շատ են։ Գրասենյակ վերադառնալիս կարող եք նաև կազմակերպել միջոցառում, որտեղ թիմերը կարող են կիսվել ստացած գիտելիքներով։

8․ Առողջությունն այս օրերին հիմնահարց է։ Նվիրե՛ք առողջության ապահովագրություն Ձեր թիմին՝ առողջական անսպասելի ծախսերից ազատելու համար։

Հեռահար աշխատանքի ժամանակ հոգատար մոտեցումը էլ ավելի ընդգծված կարևորություն ունի։ Եթե չունեք նախատեսված բյուջե, ապա ուսումասիրելով հաստատ համոզված եմ՝ հնարավոր է գտնել նաև անվճար շատ հետաքրքիր տարբերակներ։ Ի դեպ, նշվածներից շատերն ունեն նաև սկզբնական անվճար տարբերակ, որը կարելի է օգտագործել հենց այս ժամանակաշրջանում։