• Phone: +374 44 434 464
  • Email: team@thebenefit.am

WorkFromHome-19․ Ինչպես կազմակերպել աշխատանքը տանից․

The Benefit > The Benefit Armenia News > WorkFromHome-19․ Ինչպես կազմակերպել աշխատանքը տանից․

Վերջերս տանից աշխատանքն ու դրա արդյունավետությունը շատ քննարկվեց ընկերությունների շրջանում` CՕVID-19 համաճարակի զարգացումների հետևանքով։ ՄՌԿ մասնագետներն ու ղեկավարները փորձում են ստեղծված իրավիճակում գտնել ամենաարդյունավետ միջոցները այս շրջանում աշխատանքի արդյունավետությունը պահպանելու համար։ Մենք էլ մեր կողմից ենք ներկայացնում այն միջոցները, որոնք պրակտիկ կիրառման ժամանակ արդյունավետություն ապահովեցին․

1․ Ընկերությունները հարկ է ունենան հստակ գործողությունների պլան, թե ինչպես կազմակերպեն աշխատանքը տանից։ Կարգավորեն համակարգերի հասանելիությունը, ինտերնետ կապի և համակարգիչների առկայությունը։ Սա առաջնային քայլն է, որ հարկ է կազմակերպել՝ հետագա քաոսից խուսափելու համար։ Սահմանե՛ք գույքի՝ տուն տանելու կարգ, գրանցեք գույքը, որը տրամադրում եք աշխատակցին։ Ապահովեք համակարգիչների անվտանգ տեղափոխությունը բնակարան։

2․ Ստեղծեք Slack Channel կամ այլ օնլայն տարածք՝ աշխատանքի մուտքն ու ելքը գրանցելու համար։ Աշխատանքային տարածքը օգտագործեք միայն մուտք-ելքի համար, որպեսզի աշխատակիցները հեշտությամբ գտնեն անհրաժեշտ թիմակցի հասանելիությունն ու կարողանան դիմել ցանկացած հարցով։ Այս արարողակարգը կօգնի նաև հստակ սահմանել աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը և հոգեբանորեն տրամադրել թիմակցին աշխատանքի։

3․ Եթե թիմում չկան առարկություններ, ապա կիսվեք նաև թիմի անդամների հեռախոսահամարներով՝ անհրաժեշտության դեպքում արագ կապվելու համար։

4․ Օնլայն հանդիպումները կարող եք կազմակերպել Slack, Google Hangouts, Skype, Zoom կամ Oovoo գործիքների միջոցով։ FreeConferenceCall.com կարող եք օգտագործել միաժամանակ 1000 մարդու հետ ժողով անելու համար ավելի քան 6 ժամ։ Գործիքն անվճար հասանելիություն ունի։

5․ Էկրանը share անելու համար կարող եք օգտագործել Join.me։

6. Ստեղծեք օնլայն փաստաթղթաշրջանառություն և միաժամանակ աշխատեք նույն տեքստի վրա մի քանի հոգով։ Կիրառեք Google DriveOne Drive կամ Dropbox հիշողությունն ու ֆայլերը կիսելու համար։

7. Microsoft’s Remote DesktopCitrixGoToMyPC և LogMeIn գործիքները կարող եք կիրառել տանից աշխատանքային համակարգերին հասանելիություն ապահովելու համար։

8․ Ստողծեք հեռահար աշխատանքի ներքին կանոններ և հրապարակեք այն․ վերջինս կօգնի նոր պայմաններում առավել արդյունավետ հաղորդկացվել և աշխատել։

9․ Պահպանե՛ք բոլոր ժողովների ժամերը՝ տեղափոխելով դրանք առցանց հարթակ։ Ստեղծե՛ք առանձին տարածք առավոտյան ժողովների կամ այլ զրույցների համար․ յուրաքանչյուրի համար առանձին։

10․ Մի՛ տեղափոխեք որևէ վերջնաժամկետ, որը կախված չէ արտաքին աշխարհի փոփոխությունների հետ։ Տանից աշխատանքը արձակուրդ չէ, ուստի նույն աշխատանքային գործընթացները հարկ է կատարել սահմանված գրաֆիկով։

11․ Անմիջական ղեկավարների հետ միասին սահմանեք կատարվելիք առաջադրանքների հստակ ցուցակ և քննարկեք այն թիմի հետ։ Աշխատակիցները կարող են էլ ավելի մոտիվացված աշխատել, եթե գիտեն, որ ունեն լիարժեք ծանրաբեռնվածություն և հստակ անելիքներ օրվա համար։

Effective management concept flat background composition with editable text and conceptual images of calendar and people vector illustration

12․ Եթե կա գրասենյակ գալու խիստ անհրաժեշտություն, ապա կարող եք սահմանել հերթափոխ․ առավելագույնս կրճատելու համար մարդկանց միաժամանակյա գտնվելը գրասենյակում։

13․ Վերլուծեք և սահմանեք օգնող խորհուրդներ հենց Ձեր թիմի համար։ Հետազոտեք և գտեք այն կետերը, որոնք Ձեր թիմի համար են, Գրե՛ք և հրապարակե՛ք այն ընդհանուր հարթակում։

14․ Ակտիվ պահեք նաև առօրյա թիմային օնլայն խոսակցությունները։ Միալար աշխատանքը չի կարող արդյունավետություն ապահովել։ Հումորային գրառումներն ու հետաքրքիր լուրերը ևս օգտակար կարող են լինել թիմի համար։ Այդպես աշխատանքային նույն ոգին կպահպանվի և թիմը չի կորցնի միասնությունը։

15․ Պլանավորե’ք Teambuilding միջոցառում գրասենյակ տեղափոխվելուն պես։ Վերականգնե՛ք թիմի խանդավառությունն ու թիմային ոգին։

16․ Նախատեսեք նոր մեծ անելիքներ իրականացնել գրասենյակ գալուն պես՝ նոր կուտակված ուժերն ու եռանդը նոր նպատակներին ծառայեցնելու համար։

17․ Եթե ունեք համապատասխան միջոցներ, գնե՛ք փազլներ կամ ինտելեկտուալ խաղեր այն աշխատողներին, որոնք ունեն երեխաներ։ Համոզված եմ այս միջոցով կօգնեք երեխաներին, կմոտիվացնեք ծնողներին ու վերջիններս կունենան արդյունավետ աշխատանք։

18․ Փոխանցե’ք Ձեր ակնկալիքներն ու կատարվելիք աշխատանքի մանրամասները և սպասեք արդյունքի․ խիստ վերահսկումը լավագույն լուծումը չի կարող լինել։ Վստահե՛ք Ձեր թիմին։

19․ Այս աշխատելաոճը չի կարող հարմար լինել բոլորի համար։ Բոլորի աշխատելաոճը տարբեր է, ուստի պատրաստ եղեք արդյունավետության ու վարքի կտրուկ փոփոխությունների։