Անշուշտ 2020-ը գերշրջադարձային էր բոլոր ոլորտների համար: Իսկ ինչպե՞ս է համաճարակային հեղափոխությունն անդրադարձել աշխատակիցներին տրամադրվող բենեֆիթների վրա: The Benefit թիմը վերլուծելով համաշխարհային փորձը, առանձնացրել է վերջին 4 ամենաակնհայտ փոփոխությունները, որոնք պայմանավորված են եղել նոր իրավիճակով, աշխատակիցների նոր կարիքներով: Ահա այդ 4 կետերը.

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դե իհարկե հանրությունը սկսեց կարևորել առողջությունը: Ոչ միայն հենց ինքը համաճարակային ռիսկերն էին վտանգ հարուցում, այլ նաև կողմնակի հիվանդությունների պատճառով բարդացող դեպքերը: Առաջնային, բարձրացավ առողջության ապահովագրության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եթե ձեր թիմը դեռ չունի առողջության ապահովագրություն, ապա սա կարող է լինել ամենասպասված անակնկալը բնականոն աշխատանքային պայմաններին վերադառնալիս: Այս ամենին կից, առողջության փաթեթներում վերջին ժամանակներս ընկերությունը հոգում էր COVID-19 թեստավորման ու բացակայության հետ կապված հոգսերը:

ՏԱՆԻՑ ԱՇԽԱՏԱՆՔ. Շատ ընկերություններ տրամադրում են տանից աշխատելու հնարավորություն: Հետազոտությունները փաստում են, որ այսուհետ տանից աշխատանքի անհրաժեշտությունը կտրուկ աճ կունենա, քանի որ երբևէ վերջինիցս չօգտված թիմերը այժմ գիտեն դրա բոլոր առավելությունները: Փորձեք կառուցել աշխատանքային այնպիսի միջավայր, կառուցվածք, որը Ձեզ հնարավորություն կտա ցանկացած պահի կազմակերպել թիմի աշխատանքը տանից:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. Վաղուց կիրառվող ֆինանսական աջակցման բենեֆիթը հնարավորություն էր տալիս աշխատակիցներին գումար վերցնել ընկերությունից և մարել այն առանց տոկոսադրույքի՝ աշխատավարձի պահումներով: Ճգնաժամային իրավիճակում այս բենեֆիթը ևս դարձավ կիրառելի և դեռևս օգտակար կլինի թիմի համար: Այս օրերին ընկերությունները նաև վճարում էին աշխատակիցների կուտակված վարկերը՝ տուգանքներից ազատելով թիմերին: Հնարավորության դեպքում ֆինանսական աջակցությունը զգալի կարող է թեթևացնել աշխատակիցների մտահոգությունն ու այս ժամանակահատվածի հոգսը:

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳՈՒՄ. Ճգնաժամային իրավիճակներում ենթադրելի էր նաև սթրեսայնությունը, հուզական ավելի սրված վիճակը, ինչը չի կարող չանդրադառնալ աշխատակիցների արդյունավետության վրա: Ուստի գործատուներից շատերը կարևորելով և ակնհայտ զգալով հոգեկան առողջության կարևորությունը, հոգում են աշխատակիցների հոգեթերապևտիկ ծախսերը, հրավիրում հոգեբանների՝ անձնակազմի սթրեսակայունությունը բարձրացնելու, ադապտացման նոր մեխանիզմներ մշակելու նպատակով:
Հետևեք թարմացումներին, սակայն բենեֆիթային փոփոխություններ կատարելիս հիմնվեք Ձեր վերլուծությունների, թիմի նոր կարիքների վրա: Միայն այդպես է հնարավոր ունենալ նպատակներին ուղղված ծառայություններ և օպտիմալ ծախսեր: