The Benefit ընկերությունը շարունակելով Հայաստանում արտոնությունների փաթեթների վերաբերյալ իր հետազոտությունները, ներկայացնում է ՄՌԿ մասնագետներ-բենեֆիթային փաթեթներ կապը: Ուսումնասիրվել է փաթեթների ադմինիստրատիվ աշխատանքները, բարելավման պլաններն ու որքանով են մասնագետները սիրում աշխատանքի այս հատվածը:
Արդյունքներից ակնհայտ է, որ.
- ՄՌԿ մասնագետները սիրում են աշխատանքի այս հատվածը, չնայած մեծ մասը հավելյալ օգնության կարիք ունի,
- Աշխատանքներում ամենամեծ մասը զբաղեցնում է թիմային հավաքների, teambuilding-ների կազմակերպումը, հետո նոր բենեֆիթային փաթեթների առօրյա ադմինիստրացիան, նվերների ու սննդի պատվերները:
- Մասնագետների 50%-ը կարիք ունի բենեֆիթային փաթեթների բարելավման:
Այսպիսով, ակնհայտ է, որ Թոփ ղեկավարների և ՄՌԿ մասնագետների շրջանում բենեֆիթային փաթեթների արդիականությունը կարևոր է ընկերության զարգացման համար: Մասնակիցները նաև նշել են այն դժվարությունները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ բենեֆիթների կառավարման ընթացքում: Դրանցից առանձնացվել են հետևյալները.
- Ֆինանսների սղություն
- Նոր բենեֆիթների գաղափարների պակաս
- Թոփ ղեկավարների կողմից այս թեմայի անտեսում
- Ադմինիստրացիայի հետ կապված խնդիրներ
- Թիմի չգնահատում
- Վճարովի բացակայության օրերի սղություն
Չնայած խնդրի արդիականությանը, բիզնեսի պլանավորման համար հարկ է հաշվի առնել.
- Օպտիմալ բյուջետավորումը,
- Թիմի ու ոլորտի մրցունակությանը համապատասխան բենեֆիթների ընտրությունը,
- Բենեֆիթների ռազմավարական առաջխաղացումը՝ մարկետինգային արշավները, թիմի զարգացման հետ փաթեթի օպտիմալացումն ու փոփոխությունները,
- Բիզնեսի զարգացման ամեն փուլի խնդիրներին համապատասխան բենեֆիթների ընտրությունը:
Ինչ դժվարություններ էլ որ լինեն աշխատանքների իրականացման ժամանակ, թիմին նվիրած հոգատարությունը միայն խթանում է բիզնեսի զարգացումը, կրճատում մրցունակ կադրերի արտահոսքն ու կառուցում մոտիվացված աշխատակազմ: