Հայաստանյան StartUP The Benefit ընկերությունը HR մասնագետներին առաջարկում է խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները։
Այսօր ՄՌԿ մասնագետներն ունեն բիզնես-խորհրդատուի դեր ընկերությունում և խիստ կարևոր է ժամանակի ու ռեսուրսների ճիշտ բաշխումը։ Արտոնությունների փաթեթների համակարգման համար մասնագետները կապվում են տասնյակ ընկերությունների հետ, ինչը ժամանակատար է։ Հավելյալ նաև պետք է կատարել վերլուծություններ, ուսումնասիրել տենդենցները, օգնել թիմին խնդիրների ժամանակ:
The benefit-ը հարթակ է, որտեղ մեկտեղված են արտոնություններին համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունները։ Թիմի միջոցով HR-ները ազատվում են բենեֆիթների ադմինիստրատիվ և վերլուծական աշխատանքներից։ Ընկերության հետ համագործակցությունը ներառում է հետևյալ ծառայությունները․
- Արտոնությունների փաթեթների խորհրդատվություն
- Արտոնությունների փաթեթների համակարգում և վերլուծություն
- Արտոնությունների կանոնակարգերի մշակում
- Թիմի սպասարկման կենտրոն
Այսպիսով, միայն մեկ outsource աշխատակցի հետ համագործակցելով ստանում եք մի շարք առավելություններ.
- Ունենում եք ամսվա համար նախատեսված գրաֆիկ, ըստ որի ստանում եք բոլոր ծառայությունները՝ առանց դրանց մասին մտահոգվելու,
- Խնայում եք ժամանակ, ֆինանսներ ու ջանքեր,
- Ստանում եք բենեֆիթների արդյունավետության վերլուծական տվյալներ:
- Ունենում եք աջակից, ով կպատասխանի արտոնությունների մասով թիմի հարցերին, օրինակ «Ի՞նչպես դիմել ապահովագրական ընկերություն», «Ի՞նչպես անցնեմ օնլայն դասընթաց» և այլն։
Մենք նվիրում ենք խնայած ժամանակ ու ռեսուրսներ՝ թիմի հետ կիսելու համար:
Կապ մեզ հետ․ thebenefit.am, գտեք նաև սոցիալական ցանցերում․ Facebook, LinkedIn։